Ո՞ւմ հետ է խորհրդակցել Արմեն Ամիրյանը հրաժարականից առաջ. մանրամասները` Հրանտ Թոխատյանից

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանի հետ, և նա պատմել է, թե ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատարի հրաժարականի որոշումն ինչպես է կայացվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 5 մայիսի — Sputnik. Հայաստանի ժողովրդական արտիստ Հրանտ Թոխատյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնից հրաժարական ներկայացնելուց առաջ խորհրդակցել է մի խումբ արվեստագետների հետ։

Փաշինյանը Սերժ Սարգսյանի կարկառուն կադրին կթողնի՞ պաշտոնին

«Մենք միասին ենք խոհրդակցել, և այդ խորհրդակցության արդյունքում է կայացվել հրաժարականի որոշումը։ Ինձ հետ պարոն Ամիրյանի մոտ եղել են Էդուարդ Թոփչյանը, Լալա Մնացականյանը, Վահագն Հայրապետյանը։ Մենք ունեցել ենք բավական հետաքրքիր զրույց։ Նախարարության մոտ հավաքածներին չգիտեմ` ինչ էր թվում, բայց ես բարձրացել էի իմ ընկեր Արմեն Ամիրյանի մոտ, և մենք ընկերներով նրան ասացինք, որ հրաժարականը կլինի ամենաճիշտ քայլը։ Եվ դա չուշացավ»,- ասել է Թոխատյանը։

Նա խոսել է նաև համաժողովրդական շարժման հաղթանակի մասին` ասելով, թե հաղթանակը միայն տոնակատարությունները չեն, և հաղթանակը պահելն ամենօրյա գործընթաց է։

«Մայիսի 8-ից հետո մեզ վրա երկնային մանանա չի թափվելու։ Անցնելու ենք շատ դժվար ուղի, որովհետև դեռ պարզ չէ, թե ինչ իշխանությունից մեզ ինչ է ժառանգություն մնացել»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Ամիրյանի հրաժարականի մասին հայտնի է դարձել մայիսի 2-ին։