Քիմ Քարդաշյանը բաժանորդներին հին ընտանեկան լուսանկար է ցույց տվել

Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը պարբերաբար հետաքրքիր ընտանեկան լուսանկարներ է հրապարակում սոցցանցերում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է իր բաժանորդներին հետաքրքիր ընտանեկան դիմանկարով, որն արվել է 1999 թվականին։

Քիմ Քարդաշյանը գրել է Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդած դեպքերի մասին

Instagram–ում տեղադրված լուսանկարում պատկերված են հեռուստաաստղը, ընտանիքի հայր` Ռոբերտ Քարդաշյանը, Քիմի քույրը` Քորթնին և եղբայրը` Ռոբը։

Լուսանկարի տակ Քիմը պարզապես նշել է` «1999»։ Քիմի հայրը` հայտնի իրավաբանը, մահացել է 2003 թվականին։ Հեռուստաաստղը ժամանակ առ ժամանակ սոցցանցերում լուսանկարներ է հրապարակում` պատմելով իր ընտանիքի մասին։

Լուսանկարը հիացրել է Instagram–ի օգտատերերին։ Շատերը գրել են, որ գեղեցիկ ընտանիք է։ Ինչ-որ մեկը Քորթնիին համեմատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դստեր` Իվանկայի հետ։

 

«Ընտանիքն ամեն ինչ է», «Ռոբը հետաքրքիր տեսք ունի», «Քիմ, դեմքդ այստեղ իսկական է։ Այն ինչ տեսք ունես այսօր` պլաստիկա է։ Երեխաներդ կմեծանան և կնմանվեն քեզ` իրականին, վերջ տուր այդ պլաստիկ վիրահատություններին», «Սիրելի ընտանիք», – գրել են բաժանորդները։