Սամվել Ալեքսանյանը վնասը հետ բերելու միջոցը գտել է. աշխատակիցներն աշխատավարձ չեն ստանա

«Ժամանակ» թերթը գրում է, որ սուպերմարկետների սեփականատերը բոյկոտի պատճառով առաջացած վնասը դնում է շարքային աշխատակիցների վրա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. «Երևան սիթի» սուպերմարկետների աշխատակիցները շարունակում են պնդել, որ այդ ցանցի սեփականատեր Սամվել Ալեքսանյանը խանութների բոյկոտի պատճառով առաջացած վնասը դնում է շարքային աշխատակիցների վրա: Այս մասին գրում է «Ժամանակ» օրաթերթը։

«Ալեքսանյանն ասել է, թե քանի որ խանութները այդ օրերին աշխատել են վնասով, այդ պատճառով աշխատակիցները աշխատավարձ չեն ստանա»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` հնարավոր է, որ իր այդ գործելաոճով Ալեքսանյանը ոչ միայն փող է խնայում, այլ նաև աշխատակիցներին տրամադրում համաժողովրդական շարժման դեմ»:

Активисты заблокировали вход супермаркета Yerevan City (2 мая 2018). Проспект Тиграна Меца, Ереван