ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը դեռ չի դարձել վարչապետ, սակայն ԱԺ-ում երեկ նրա շուրջ արդեն քծնանքի մթնոլորտ էր ձևավորվել։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը
«Նրան մոտենում էին, ողջագուրվում պատգամավորներ, որոնք նախկինում, մեղմ ասած, աչքով աչք չունեին Փաշինյանին, առիթը բաց չէին թողնում չարախոսել հետևից»,- նշված է հրապարակման մեջ։
Ըստ թերթի` ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանը, որն Արտաշես Գեղամյան-Նիկոլ Փաշինյան «բռնցքամարտի» միակ ականատես վկան էր, բայց այդպես էլ չցանկացավ ցուցմունք տալ ՀՀԿ-ական պատգամավորի դեմ, ԱԺ բուֆետում այնքան ինքնամոռաց էր ողջունում, որ քիչ էր մնում պոկեր Փաշինյանի ձեռքը»: