Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքին հասարակ հյուրերին չեն կերակրի

Հարսանիքի հյուրերին նախազգուշացրել են, որ արարողությունը կտևի շուրջ չորս ժամ, խորհուրդ են տվել իրենց հետ վերցնել ուտելիք և ըմպելիք, քանի որ հնարավոր չի լինի դրանք գնել տեղում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Արքայազն Հարրին և Մեգան Մարքլն իրենց հարսանիքին հրավիրել են մեծ թվով հասարակ մարդկանց, սակայն նրանց խորհուրդ են տվել իրենց հետ ուտելիք վերցնել, քանի որ հարսանիքը ձգվելու է ավելի քան չորս ժամ:

Այդ մասին հայտնում Է The Guardian պարբերականը։ Ոչ արտոնյալ հյուրերին Մեծ Բրիտանիայի բոլոր անկյուններից ընտրել են ինը լորդ-փոխարքաները: Հաղորդվում Է, որ զույգը խնդրել Է «ընտրել բնակչության տարբեր շերտերի և տարբեր տարիքի մարդկանց, որոնք դրսևորել են առաջնորդի որակներ և ծառայել իրենց կոմսություններին»:

Արքայազն Հարրին և նրա հարսնացուն հարսանիքից առաջ անսպասելի հայտարարություն են արել

Հրավիրվածները չեն կարող Վինձորի դղյակի Սբ.Գեորգիի մատուռում ներկա լինել ամուսնական բուն արարողությանը, բայց կկարողանան տեսնել, թե ինչպես Է կառքը մտնում դղյակ և դուրս գալիս այնտեղից:

Ուղեկցող նամակում հյուրերին նախազգուշացրել են, որ արարողությունը կտևի շուրջ չորս ժամ, խորհուրդ են տվել իրենց հետ վերցնել ուտելիք և ըմպելիք, քանի որ հնարավոր չի լինի դրանք գնել տեղում: Նման որոշումը հարուցել Է հրավիրվածների խիստ քննադատությունը:

«Եթե ես ուշաթափվեմ, ապա դա հիացմունքի պատճառով չի լինելու»,- արքայական ընտանիքի խնայողության ցանկությունը հեգնանքով մեկնաբանել Է Քովենթրիից բարեգործական կազմակերպության ղեկավար Ռաշիդ Բհեյթը: Այդուամենայնիվ, The Independent հրատարակության տվյալներով` ավելի ուշ հրավիրվածները նամակ են ստացել, որում տեղեկացվել Է, որ սնունդը և ըմպելիքը, այնուամենայնիվ, հասանելի կլինեն հասարակ մարդկանց, սակայն դրանց քանակությունը սահմանափակ կլինի։

Հարսանեկան արարողությունը կկայանա մայիսի 19-ին: Հանուն ամուսնության Մեգան Մարքլը հրաժարվել Է դերասանի կարիերայից և պլանավորում Է Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ընդունել: