Զինվոր է մահացել. հայտնաբերել են դին` գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով

20 տարեկան շարքային զինծառայողի դին հայտնաբերել են մարտական դիրքում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. Մայիսի 4-ին, ժամը 01.10-ին սահմաններում, ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող Արթուր Արտյոմի Գասպարյանի (ծնված 1998թ., 2017-1 զորակոչ, Նաիրիի ԶԿ) դին՝ գլխի շրջանում ստացած մահացու հրազենային վիրավորումով:Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Դեպքի հանգամանքները պարզելու համար կատարվում է քննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորին ցավակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: