Սպանություն Երևանում. 26 տարեկան երիտասարդը մահացել է դանակի հարվածներից

Հարվածներից մեկը նա ստացել ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մայիսի 4-ին սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:

Երևանում բախվել են ավտոբուսն ու մարդատար ավտոմեքենան. կան տուժածներ

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել է սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք: Հարվածներից մեկը նա ստացել ձախ կրծքավանդակի՝ սրտի հատվածում: