Երևանում դաժան սպանության համար կասկածում են դերասանին. տեսանյութ

26 տարեկան երիտասարդի սպանության կասկածանքով ձերբակալել են «Նռան հատիկ» սերիալում նկարահանված դերասանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երևանում տեղի ունեցած սպանության գործով այսօր՝ մայիսի 4-ին, ձերբակալվել է Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի փողոցի բնակիչ՝ 23-ամյա Ռազմիկ Հովհաննիսյանը։

Կրակեց օդ ու բոլորին ստիպեց պառկել. HSBC բանկի կողոպուտի ականատեսը մանրամասներ է պատմում

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրան կասկածում են այսօր 26-ամյա Գոռ Գասպարյանին դանակի մի քանի հարվածով սպանելու մեջ։

Կասկածյալ Ռ. Հովհաննիսյանը քննչական մարմնին հայտնել է, որ ինքը դերասան է և նկարահանվել է «Նռան հատիկ» սերիալում։

Շենգավիթի ոստիկաններն ու քննիչները ձեռք են բերել տեսանյութ, որը ֆիքսել է տեսախցիկը, թե ինչպես է տեղի ունեցել սպանությունը։

Նշենք, որ սպանությունը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 4-ին։ Ժամը 00:50-ի սահմաններում ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ էր ստացվել, որ Վերին Շենգավիթ 2-րդ փողոցում երիտասարդ տղայի դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում հայտնաբերել էին Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Անդրանիկի 97 շենքի բնակիչ, 26-ամյա Գոռ Գասպարյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ նրա մարմնի վրա եղել էր սուր կտրող-ծակող առարկայից ստացած հարվածի 3 հետք: