ՌԱԴԻՈ

Բոզոյան. «Մեկը պետք է ասեր` թագավորը մերկ է, և այդ մեկը եղավ Նիկոլ Փաշինյանը»

Կարծում եմ` սա հասարակության մեջ հասունացած պրոբլեմ էր։ Sputnik Արմենիայի հետ զրույցում «Իմ քայլը» նախաձեռնության հաջողությունն այսպես է մեկնաբանում քաղաքագետ Երվանդ Բոզոյանը։
Sputnik
Երվանդ Բոզոյան

«Բոլորը հասկանում էին, որ փոփոխություն է անհրաժեշտ, բոլորը սպասում էին, որ Սերժ Սարգսյանն ավարտի իր 2–րդ ժամկետը և հեռանա։ Վերջին պահին նա փորձեց վերարտադրվել։ Դա դարձավ վերջին կաթիլ, որը լցրեց համբերության բաժակը։ Պարզապես, մեկը պետք է ասեր` թագավորը մերկ է, և այդ մեկը եղավ Նիկոլ Փաշինյանը։

Մարդիկ հուսահատված էին, չէին հավատում ոչ մի բանի։ Այս քաղաքական գործիչը փորձեց վերջին ճիգն անել, և այդ ճիգը պսակվեց հաջողությամբ»,–ասում է Բոզոյանը։

Քաղաքագետի խոսքով` մարդկանց մեջ կար փոփոխությունների սպասում, և նրանք ուրախացան Կարեն Կարապետյանի նշանակումով։ Հետո հասարակությունը տեսավ, որ Սերժ Սարգսյանը փորձում է Կարեն Կարապետյանին 2–րդ պլան մղել։ Այսինքն` վերևից փոփոխության սպասումը վերացավ։