ՀՀԿ–ական պատգամավորները փոխում են մեքենաների պետհամարանիշները

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ խորհրդարանականներն այդ քայլի են դիմում վախից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի – Sputnik. ՀՀԿ-ական պատգամավորներից ոմանք անհարմար իրավիճակներից խուսափելու համար որոշել են իրենց մեքենաների վրայից հանել ԱԺ հատկացրած պետհամարանիշները` փոխարենը փակցնելով սովորական համարանիշներ։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Նիկոլ Փաշինյանին արդեն քծնում են

Թերթի տեղեկություններով` ՀՀԿ-ականներից շատերը վախից են այդպես վարվել, հատկապես, երբ ՀՀԿ-ականները չքվեարկեցին ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։

«Մասնավորապես իր մեքենայից ԱԺ-ի կողմից տրամադրած համարանիշը հանել է ԱԺ պատգամավոր Հարություն Կարապողոսյանը։ Այդպես են վարվել նաև այն ՀՀԿ-ականները, որոնք Փաշինյանի դեմ ճղճիմ ելույթներ էին ունենում` այդպես հարուցելով ժողովրդի զայրույթը։

«Ժողովուրդ.» օրաթերթը մեկնաբանությունների համար դիմել է Կարապողոսյանին, բայց պատգամավորը չի ցանկացել պատասխանել որևէ հարցի։