Անձրևին կգումարվի կարկուտը. ինչպիսի եղանակ կլինի Հայաստանում

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ հատվածներում քամին կուժգնանա և անձրև կտեղա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Մայիսի 4-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

Ամպրոպի ժամանակ քամու արագությունը կարող է հասնել վայրկյանում 15-20 մետրի։ Առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

Երևանում մայիսի 4-ին կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Այսօր մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 25-27, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։