ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Երեկ՝ մայիսի 3-ին, ժամը 23:00-ի սահմաններում Երևանի շտապօգնության հերթապահ խումբը կանչով մեկնել է Մուրացան փողոցի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են 80-ամյա տանտիրուհուն՝ Ջուլիետային, որը ինքնասպանություն գործելու նպատակով դանակը խրել էր որովայնը։
Այս մասին տեղեկացնում է shamshyan.com կայքը։
Ըստ կայքի տեղեկությունների` կինը բժիշկներին արգելել է իրեն անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել: Սակայն բժիշկները չեն ենթարկվել նրան և տեղում առաջին բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն։ Կնոջ կյանքը հաջողվել է փրկել։
Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ այդ թվում դատաբժշկական:
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ Ջուլյետա Ա.-ն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ: