ՌԱԴԻՈ

Մարգարյան. «Կարեն Կարապետյանի կաբինետը կարճաժամկետ հակաճգնաժամային խնդիր լուծած կաբինետ է»

Ամփոփելով Կարեն Կարապետյանի կառավարման 1,5 տարվա տնտեսական արդյունքները` Ինովացիոն և ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Ատոմ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում դրանք դրական գնահատեց:
Sputnik

Ատոմ Մարգարյան
Այդուհանդերձ, նա նշեց, որ թերացումներ ևս կան, դրանցից մեկը պետական պարտքի բեռի ավելացումն է։ Ուստի նրա թիմից հետո գործադիր իշխանություն եկողները, պատասխանատվությունից բացի նաև մեծ խնդիրներ են ժառանգելու։

«Կարեն Կարապետյանի կաբինետը կարճաժամկետ հակաճգնաժամային խնդիր լուծած կաբինետ է, և այն ծանր վիճակը, որ կար 2016 թվականի քառօրյայից ու հուլիսյան ցնցումից հետո, թերևս այդ վիճակը հաջողվեց կայունացնել՝ և պետական պարտքի մասով և բյուջետային եկամուտների մասով: Բայց ֆունդամենտալ առումով նրա կաբինետը լուրջ քաղաքական աջակցություն չի ունեցել, որպեսզի ֆունդամենտալ բարեփոխումներ իրականացներ»,- ասաց տնտեսագետը:

Խոսելով իշխանափոխության պատճառների մասին՝ նա ասաց, որ հիմնական պատճառը միջնաժամկետ խնդիրների կուտակումն է: