ՌԱԴԻՈ

Մարուքյան. «Հիմա եթե խոսենք, «ձուկը ջրում» խոսակցություն կլինի»

Մի քանի ամիսների ընթացքում Փաշինյանի կողմնակիցներն ուզում են ընտրական բարեփոխում նախապատրաստել և այն համաձայնեցնել խորհրդարանական մեծամասնության հետ։
Sputnik
Էդմոն Մարուքյան

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները Հայաստանում կարելի է նախապատրաստել մինչև աշուն։ Այս մասին լրագրողներին խորհրդարանում ասաց «Ելք» դաշինքի պատգամավոր Էդմոն Մարուքյանը։

Գործարարները նոր «տանիք» են փնտրո՞ւմ. Սամվել Ալեքսանյանը կքվեարկի Փաշինյանի օգտին

Նա, սակայն, ավելացրեց, որ քանի դեռ վարչապետ չի ընտրվել, ընդամենը «ձուկը ջրում» խոսակցություն կլինի։

«Հուսով ենք, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը կընտրվի վարչապետ։ Հետո արդեն կմտածենք կառավարություն ձևավորելու և Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին ձեռնամուխ լինելու մասին», — հայտարարեց Մարուքյանը։

Իհարկե, քննարկումներ կլինեն Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ։ Չէ՞ որ այն խորհրդարանում մեծամասնություն է, նշանակում է` առանց հանրապետականների չի ստացվի օրինագծեր ընդունել (առավել ևս սահմանադրական)։

Իրավիճակը, երբ վարչապետը ներկայացնում է խորհրդարանական փոքրամասնությունը, այդքան տարածված չէ, բայց նոր էլ չէ։ Ամեն դեպքում այդ իրադրությունը ժամանակավոր է, ինչ-որ առումով նման է անցումային կառավարությանը։ Մարուքյանի խոսքով` առաջին հերթին նման կառավարությունը հոգ է տանում այն մասին, որ հիմք դնի ապագայում արդար ընտրությունների համար։

«Ելք» դաշինքում Փաշինյանի գործընկերները դեռ չեն քննարկել ապագայի ծրագրերը։

«Թող վարչապետ ընտրեն, այդ ժամանակ էլ քննարկելու բան կլինի», — հայտարարեց Մարուքյանը։

Նա վաղաժամ անվանեց խոսակցություններն այն մասին` արդյոք «Ելքը» արտահերթ ընտրությունների կգնա միասին (Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» և Արամ Սարգսյանի «Հանրապետությունը»), թե առանձին։ Ամեն դեպքում, ըստ Մարուքյանի, դաշինքի ուժերի միջև սկզբունքային տարաձայնություններ չկան։