ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Նիկոլ Փաշինյանը ցավակցում է HSBC բանկի վրա հարձակման հետևանքով մահացած ոստիկանի և անվտանգության աշխատակցի հարազատներին։
«Սգում եմ HSBC բանկի վրա երեկ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհված՝ ARMOBIL ընկերության աշխատակից Խաչիկ Գալստյանի և ՀՀ Ոստիկանության ավագ ենթասպա Արա Շախգուլյանի մահը։ Ցավակցում եմ նրանց ընտանիքների անդամներին, հարազատներին և ընկերներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։
Հիշենենք, որ մայիսի 3-ին Երևանում Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը` զինված դանակով, նռնակով և զենքով, հարձակում է գործել HSBC բանկի մասնաճյուղի վրա։
Հարձակման հետևանքով մահացել են բանկի անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը և ոստիկան Արա Շախգուլյանը, որոնք փորձել են վնասազերծել հանցագործին։ Armobil անվտանգության ծառայության ևս մեկ աշխատակից վիրավորվել է։
Հանցագործին բռնել են։ Որոշ տվյալներով` նա փորձել է տանել 15 միլիոն դրամ։