ԵՐԵՎԱՆ, 4 մայիսի — Sputnik. Armobil ընկերության աշխատակից Արամ Մկրտչյանի վիճակը կայուն է։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից, ուր տուժածը տեղափոխվել էր նախօրեին HSBC բանկի վրա հարձակումից հետո։
Այսօր Մկրտչյանին տեղափոխել են կրծքային վիրաբուժության բաժանմունք։
Հիշենենք, որ մայիսի 3-ին Երևանում Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը` զինված դանակով, նռնակով և զենքով, հարձակում է գործել HSBC բանկի մասնաճյուղի վրա։
Հարձակման հետևանքով մահացել են բանկի անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանը և ոստիկան Արա Շախգուլյանը, որոնք փորձել են վնասազերծել հանցագործին։ Armobil անվտանգության ծառայության ևս մեկ աշխատակից վիրավորվել է։
Հանցագործին բռնել են։ Որոշ տվյալներով` նա փորձել է տանել 15 միլիոն դրամ։