Փաշինյանը պատմեց, թե ինչ է խոսել Վահրամ Բաղդասարյանի հետ

Նիկոլ Փաշինյանի առաջադրման համար անհրաժեշտ փաթեթն արդեն ԱԺ աշխատակազմում է։ Փաշինյանը պատմում է ՀՀԿ խմբակցության ղեկավարի հետ հանդիպման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

27 ստորագրություն Փաշինյանին` «Ծառուկյանից»

«Նա մեր զրույցում վերահաստատեց, որ ԱԺ Հանրապետական խմբակցությունը վարչապետ ընտրվելու հարցում կաջակցի ժողովրդի թեկնածուին։ Իհարկե, այդ հայտարարություններն արդեն հրապարակային հնչել էին մեր հանդիպումից առաջ, բայց անձնական շփումներում դրանց վերահաստատումը կարևոր եմ համարում»,- ասել է Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանի` ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն արդեն ներկայացվել են ԱԺ աշխատակազմ, և այս պահին, նրա խոսքով, ընթանում են ձևակերպման աշխատանքները։

«Իմ առաջադրումը կարող ենք կայացած փաստ համարել»,- նշել է Փաշինյանը։

Նա նաև կոչ է արել ՀՀ քաղաքացիներին վարչապետի ընտրության օրը` մայիսի 8-ին, հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում` հետևելու ԱԺ նիստի ընթացքին։ Իսկ ընտրությունից հետո Փաշինյանը խոստանում է հանդիպել քաղաքացիների հետ հրապարակում։