ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Ռուսաստանի արտաքին գերատեսչությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում մեկնաբանել է Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը։
«Շարունակում ենք ուշադիր հետևել բարեկամական Հայաստանում ընթացող ներքաղաքական իրավիճակին։ Հույս ունենք, որ բոլոր տարաձայնությունները կլուծվեն իրավական, սահմանադրական շրջանակներում քաղաքական ուժերի միջև կառուցողական երկխոսության ճանապարհով», – նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ում կարծում են, որ երկխոսությունը թույլ կտա որքան հնարավոր է շուտ վերականգնել պետական կառույցների կայուն գործունեությունը և հասարակության նորմալ կյանքը։
Մոսկվայում նաև տրամադրված են հայ–ռուսական համագործակցության բազմակողմանի փոխշահավետ զարգացմանն ու ամրապնդմանն` ի շահ երկու երկրների ժողովուրդների դաշնակցային փոխգործակցությանն ուղղված համատեղ աշխատանքի։