Մեծ բռնցքամարտ. Մարտիրոսյանն ու Գոլովկինը ուժերն են փորձել հայացքներով

Գոլովկինի և Մարտիրոսյանի մենամարտը կկայանա մայիսի 5-ին Լոս Անջելեսի StubHub Center մարզահամալիրում
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հայազգի ամերիկաբնակ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը և WBC, WBA Super, IBF ու IBO վարկածով պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի միջին քաշային չեմպիոն Գենադի Գոլովկինը, որը ներկայացնում է Ղազախստանը, հայացքների մենամարտ են անցկացրել։ Այս մասին հայտնում է Sports.ru-ն։

Երկու բռնցքամարտիկների մենամարտը տեղի կունենա մայիսի 5-ին Լոս Անջելեսի StubHub Center մարզահամալիրում, որում մոտ ութ հազար հանդիսատես է տեղավորվում։

Հիշեցնենք, որ 2016 թվականին կայացած նախորդ մենամարտում հայ բռնցքամարտիկը զիջել էր IBO և WBA վարկածով աշխարհի միջին քաշային չեմպիոն Էրիսլանդի Լարային։