Պայթյուն Լոնդոնում. կան տուժածներ

Տասնյակ մարդիկ այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մոտ 30 մարդ տուժել է Լոնդոնի հյուսիսում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Այս մասին հայտնում է Daily Express թերթը։

Պարբերականի տվյալներով` պայթյունը տեղի է ունեցել Սթեմֆորդ Հիլի շրջանում, որտեղ անցկացվում էր Լագ բա Օմեր հրեական տոնը։

Այրվածքներ ստացած անձինք հոսպիտալացվել են։