Հայերի «հեղափոխական սելֆիները» գրավում են սոցցանցերը. լուսանկարներ

Վերջին օրերին սոցիալական ցանցերում գերիշխում էին «հեղափոխական» նկարները։ Մարդիկ պայքարում էին իրենց ուզած ապագայի համար և այդ ընթացքում հասցնում էին նաև սելֆի անել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Instagram սոցցանցի օգտատերերն արդեն ավելի քան երկու շաբաթ Երևանի և Հայաստանի մյուս քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ փողոցում արված լուսանկարներ, տեսանյութեր և սելֆիներ են հրապարակում։ Սա հիանալի միջոց է աշխարհին ցույց տալու համար, որ բողոքի ակցիաները երկրում բացառապես խաղաղ բնույթ են կրում։

Sputnik Արմենիան մի քանի լուսանկար է առանձնացրել «Իմ քայլը» շարժումից։

Նրանց թվում է «X-Factor» երաժշտական մրցույթի հաղթող, երգիչ Տյոմը (Տյոմ Հակոբյանը), որը պարբերաբար սելֆիներ էր հրապարակում սոցցանցում։

Օգտատեր Անի Տոնոյանին հաջողվել է լուսանկարվել հայտնի դերասան Վարդան Պետրոսյանի հետ։

Շատերը ցույցերի էին գալիս զույգերով։ Օգտատեր Լիլիթը նրանցից է, ովքեր «թավշյա հեղափոխությունը» ռոմանտիկ գույներով են տեսնում։

Դերասան և երգիչ Արման Նշանյանը նույնպես միացել է հազարավոր ցուցարարներին։ Նա ոչ միայն աջակցում էր հանուն ազատության պայքարող հայրենակիցներին, այլև սելֆի անում։

«Սա սիրով սիրո հեղափոխություն է։ Հպարտ լինենք, անվախ լինենք, ՉՆԱՀԱՆՋԵՆՔ։ Աստված վերևից հենց հիմա նայում է իր սիրով, հավատքով լի Մեծ Հայքի ժողովրդին և ուժ է տալիս, հույս է տալիս, սեր է տալիս։ Մենք բոլորս այս օրերի ընթացքում ցույց տվեցինք, որ մենք այլևս գերի չենք, ջարդում ենք շղթաները և հաստատակամ քայլում դեպի ազատ, անկախ, ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ», — լուսանկարի տակ գրել է Արմանը։

Օգտատեր Քրիստինա Գասպարյանը նույնպես լուսանկար է հրապարակել բազմահազարանոց ցուցարարների ֆոնին։

«Պատմական օրվա սելֆի ամենասիրուն ժողովրդի ֆոնին», — գրել է Քրիստինան։

Իսկ Նանե Սարգսյանը լուսանկարվել է ԱԺ-ի ֆոնին։

Օգտատերեր Մնացականյան Լիլիթը հրապարկել է Նիկոլ Փաշինյանի հետ սելֆին։

Մանուշ Սաֆարյանը կողմ է ընտանեկան սելֆիին։

Հիշեցնենք, որ Հայաստանում բողոքի զանգվածային ցույցերը սկսվել էին ապրիլի 13-ին, մարդիկ փողոց էին դուրս եկել` պահանջելով նախկին նախագահ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Ապրիլի 23-ին Սարգսյանը հրաժարական տվեց։

Մայիսի 1-ից հետո, երբ խորհրդարանը ընդդիմադիր առաջնորդ Նիկոլ Փաշինյանին չընտրեց նոր վարչապետ, Փաշինյանը կոչ արեց համընդհանուր գործադուլ և դասադուլ անել։ Մայիսի 2-ին ընդդիմության կողմնակիցները փակեցին հիմնական ու երկրորդական ավտոճանապարհները, որից հետո իշխող կուսակցությունը որոշում կայացրեց աջակցել ժողովրդի թեկնածուին։