Դպրոցները կլրացնեն բաց թողնված դասերը

ԿԳՆ–ն դպրոցների տնօրեններին հանձնարարել է լրացնել բաց թողնված դասերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. ՀՀ կրթության և գիտության նախարարությունը դիմել է ուսումնական հաստատությունների տնօրեններին՝ ձեռնարկել համապատասխան միջոցներ՝ մինչև ուսումնական տարվա ավարտը բաց թողնված դասաժամերը լրացնելու համար:

Նախարարության տարածած հաղորդագրությունից պարզ է դառնում, որ բաց թողնված դասերը լրացնելու տարբերակը թողնվել է տնօրենների հայեցողությանը։

Պարզ է մի բան` դպրոցականների ամառային արձակուրդը չի կրճատվի։ ԿԳՆ-ն հիշեցնում է, որ ուսումնական տարին պետք է ավարտվի նախատեսված ժամկետում` 5-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում`մայիսի 25-ին, 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` մայիսի 26-ին: