Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ

Արցախի նախագահը ծանոթացել է հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Արցախի նախագահ Բակո Սահակյանն այցելել է առաջնագիծ, տեղում ծանոթացել օպերատիվ-մարտավարական իրավիճակին, հակառակորդի հավանական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ իրականացված ու շարունակվող աշխատանքներին: Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի մամուլի ծառայությունը։

Նախագահը խնդիրներ է առաջադրել և նշել, որ այսուհետ ևս ծառայությունը առաջնագծում պետք է կազմակերպել առկա իրողություններն ու հավանական զարգացումները հաշվի առնելով:

Հիշեցնենք` վերջին օրերին պարբերաբար տեղեկություններ են տարածվում, որ Ադրբեջանը շփման գծում զինտեխնիկա ու կենդանի ուժեր է կուտակում։