Բանավեճ Շուշան Պետրոսյանի և Նաիրա Զոհրաբյանի միջև

«Հրապարակի» տվյալներով` Ազգային Ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության և իշխանության միջև։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Ազգային ժողովում բարիկադներ են գցվել ընդդիմության և իշխանության միջև։ Երեկ Նաիրա Զոհրաբյանն է «ռազբորկա» արել ՀՀԿ-ական Շուշան Պետրոսյանի հետ, որը վարչապետի ընտրության օրը, Զոհրաբյանի ելույթի ժամանակ ռեպլիկ է թողել` «Էլ ո՞վ խոսար»։ Իսկ Միքայել Մելքումյանի ելույթի պահին էլ նետել է․ «Մնում էր էս կաշառակերը խոսեր»։

Նաիրա Զոհրաբյանը, տեսնելով երգչուհի պատգամավորին, օտար անձանց ներկայությամբ հարձակվել է նրա վրա՝ անվանելով դինոզավր. «Եթե մեկ էլ կփորձես իմ կամ իմ խմբակցության անդամներից մեկի ելույթի ժամանակ ռեպլիկ թողնես կամ ինչ-որ բան անես, ձեռքիցս չես պրծնի»:

Շուշան Պետրոսյանը փորձել է արդարանալ, թե նման բան չի ասել, բայց դե՝ դիմացը լրագրողներ չէին կանգնած, որ շշպռեր, ինքը՝ Նաիրա Զոհրաբյանն էր»: