ՌԱԴԻՈ

Շարմազանով. «Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը»

Իշխող կուսակցության նոր ղեկավարության հարցն առայժմ չի քննարկվում, բայց խորհրդարանի փոխխոսնակը կողմ է, որ Սերժ Սարգսյանը ղեկավարի կուսակցությունը։
Sputnik
Էդուարդ Շարմազանով

Հայաստանի հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը, նրա երեխաներ ու թոռները չեն պատրաստվում հեռանալ Հայաստանից։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ԱԺ փոխխոսնակ, ՀՀ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով`Սարգսյանը որևէ տեղ չի մեկնել, Հայաստանում է, նրա ընտանիքը, երեխաներն ու թոռներն իրենց ապագան միայն Հայաստանի հանրապետությունում են տեսնում։

Շարմազանովը պատասխանեց նաև այն հարցին, թե արդյոք քննարկվել է ՀՀԿ ղեկավարության փոփոխության թեման։ «Այդ հարցերը մենք չենք քննարկել կուսակցությունում։ Բայց ես իմ կարծիքն արդեն արտահայտել եմ։ Ճիշտ կլինի, եթե Սարգսյանը ղեկավարի կուսակցությունը։ Եթե 15 կամ 3 օ առաջ ես հպարտ էի, ապա հիմա կրկնակի հպարտ եմ, որ պատիվ կունենամ աշխատելու այնպիսի բացառիկ պետական գործչի ղեկավարության ներքո, ինչպիսին Սերժ Սարգսյանն է։

Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ ԱԺ-ն նոր վարչապետ կընտրի մայիսի 8-ին։