Փաշինյանն ավելի շատ ձայն է հավաքել, քան անհրաժեշտ է առաջադրվելու համար

Փաշինյանին սատարել են «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների, նաև ՀՅԴ–ի պատգամավորները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Արդեն 41 պատգամավոր ստորագրել են Նիկոլ Փաշինյանի թեկնածության համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Փաշինյանը պատմեց, թե ինչ է խոսել Վահրամ Բաղդասարյանի հետ

Այսպիսով, Փաշինյանին սատարել են «Ելք» և «Ծառուկյան» դաշինքների, նաև Դաշնակցության պատգամավորները։

Մայիսի 8-ին նշանակված է ՀՀ վարչապետի երկրորդ ընտրությունը, որին թեկնածու առաջադրելու համար խորհրդարանական ուժերը պետք է ունենան պատգամավորների 1/3-ի` 35 պատգամավորի աջակցությունը։ Ընտրվելու համար թեկնածուն պետք է ստանա առնվազն 53 ձայն։

Ըստ նոր Սահմանադրության` պետության ղեկավարը վարչապետն է, որին ընտրում է խորհրդարանը։ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, որը խորհրդարանական մեծամասնություն է կազմում, մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը։ Հաջորդ օրը` մայիսի 2-ին Դաշնակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ կուսակցությունը սեփական թեկնածու չի առաջարկի և կսատարի ժողովրդի թեկնածուին։