Կրակոցներ Երևանում. հայտնի է` ովքեր են վիրավորվել բանկի տարածքում. նոր մանրամասներ

Հրազենային վնասվածք են ստացել ոստիկանության ծառայողն ու բանկի անվտանգության աշխատակիցը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. HSBC բանկի մասնաճյուղի վրա կատարված զինված հարձակման հետևանքով հրազենային վնասվածք են ստացել ոստիկանության մեկ ծառայող և բանկի անվտանգության աշխատակիցը։ Այս մասին դեպքի վայրում աշխատող Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը։

Այս պահին բանկի տարածքում օպերատիվ քննչական գործողություններ են կատարվում։

Ոստիկանությունը շրջափակել է բանկը։

Բանկի հարակից տարածքում ասֆալտին կան թափված թղթադրամներ։ Ամենայն հավանականությամբ, հանցագործը դրանք գցել է փախուստի ընթացքում։

Ականատեսներից մեկը Sputnik Արմենիայի թղթակցին հայտնեց, որ բանկի վրա հարձակվողներից մեկին բռնել են քաղաքացիները` մինչև ոստիկանության տեղ հասնելը։

1 / 6
Банк HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
2 / 6
Банк HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
3 / 6
Банк HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
4 / 6
Банк HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
5 / 6
Банк HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн
6 / 6
Банк HSBC на проспекте Комитаса (3 мая 2018). Еревaн

 

Նշենք, որ Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող HSBC բանկի մոտ կրակոցներ են հնչել մոտ մեկ ժամ առաջ։