Ո՞վ է Երևանի HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդը. լուսանկար

Ոստիկանությունը հրապարակել է Երևանի HSBC բանկի մասնաճյուղի վրա զինված հարձակում իրագործած տղամարդու լուսանկարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:

Ինչպես են անցորդները Երևանում բռնում բանկի վրա հարձակված տղամարդուն. տեսանյութ

Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:

Կրակոցներ Երևանում. հայտնի է` ովքեր են վիրավորվել բանկի տարածքում. նոր մանրամասներ

Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:

Երևանում կրակել են բանկի վրա, կան վիրավորներ. լուսանկարներ, տեսանյութ

Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Կատարվում է քննություն: