ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականն այսօր մայիսի 3-ին վերադարձավ հայրենիք:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Արթուր Ալեքսանյանին ու Մաքսիմ Մանուկյանին, բրոնզե մեդալակիր Կարեն Ասլանյանին, թիմի մյուս անդամներին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը եւ տասնյակ երկրպագուներ:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքում անցկացված Եվրոպայի առաջնությանը աշխարհի գործող չեմպիոններ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը դարձան Եվրոպայի չեմպիոն, իսկ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալ նվաճեց:
Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ դարձավ հին աշխարհամասի չեմպիոն, իսկ Մաքսիմ Մանուկյանն առաջին անգամ հասավ նման հաջողության: