«Մարիաննա» կաթնամթերքի ավտոմեքենան բախվել է Գազելին. կա վիրավոր

Վիրավորը տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Այսօր՝ մայիսի 3-ին, ժամը 08:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 16-րդ կմ հատվածում բախվել են «Մարիաննա» կաթնամթերքի ընկերությանը պատկանող Mercedes մակնիշի 999 VV 65 համարանիշի ավտոմեքենան և Գազել մակնիշի 35 RT 366 համարանիշի մարդատար ավտոմեքենան։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com–ը։

Հարվածի հետևանքով գազելը բախվել է երկաթե արգելապատնեշներին և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում։ Գազելի 1 ուղևոր տեղափոխվել է Աբովյանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: