Ավտովթար Երևան-Գառնի ճանապարհին. բժիշկները պայքարում են 34–ամյա վարորդի կյանքի համար

Վարորդ Է. Մարտիրոսյանը Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի — Sputnik. Կոտայքի մարզում այս գիշեր տեղի ունեցած ավտովթարի պատճառով 34–ամյա վարորդը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Այս մասին տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Մայիսի 3-ին, ժամը 05։30-ի սահմաններում Բալահովիտ գյուղի բնակիչ, 34-ամյա Էդգար Մարտիրոսյանը Երևան-Գառնի ավտոճանապարհի Գառնի գյուղի սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս իր վարած BMW X5 մակնիշի 61 ՏՏ 005 համարանիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ճանապարհի աջակողմյան հատվածում։

Վարորդ Է. Մարտիրոսյանը Գառնի գյուղի բժշկական ամբուլատորիայի շտապօգնության ավտոմեքենայով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժնի հատուկ պահպանվող տարածք։