Երևանում կրակել են բանկի վրա, կան վիրավորներ. լուսանկարներ, տեսանյութ

Ականատեսը պատմում է, որ քիչ առաջ կրակոցներ են հնչել Կոմիտասի փողոցում գտնվող HSBC բանկի տարածքում։ Նրա խոսքով` երկու վիրավոր կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի – Sputnik. Երևանի Կոմիտաս փողոցում գտնվող HSBC բանկի մոտ կրակոցներ հնչեցին։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնում է ականատեսը։

Մեր զրուցակիցը դեպքի վայրից հայտնում է նաև, որ կրակոցների հետևանքով երկու վիրավորներ կան։ Տեղում են նաև ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ։ Նախնական տվյալներով` հարձակվողները փորձել են թալանել բանկը, ինչը նրանց հաջողվել է։

Կրակոցներ Երևանում. հայտնի է` ովքեր են վիրավորվել բանկի տարածքում. նոր մանրամասներ
Ոստիկանությունն այս պահին կատարվածի մասին որևէ տեղեկություն չի տրամադրում։ ՀՀ ոստիկանության լրատվության, հասարակայնության հետ կապերի ու վերլուծության բաժնի պետ Էդգար Ջանոյանը մեր հարցին ի պատասխան հայտնեց, որ այս պահին ոստիկանությունը ճշտում է տեղեկությունը։
Ո՞վ է Երևանի HSBC բանկի մասնաճյուղի վրա հարձակված տղամարդը. լուսանկար
1 / 2
Բանկի տարածքում
2 / 2
Բանկի տարածքում