Գյումրու քաղաքապետը 5 րոպե ժամանակ խնդրեց մտածելու համար

Գյումրեցի ցուցարարները պահանջում են, որ իրենց միանա քաղաքապետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Գյումրիում անցկացվող ցույցի մասնակիցները մտել են Գյումրու քաղաքապետարան: Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Գյումրեցիները փակել են մարզպետարանի մուտքն ու Բավրա տանող ճանապարհը

Ավելի քան 1 ժամ կաթվածահար անելով կառույցի աշխատանքը` նրանք պահանջել են, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանը միանա իրենց, այլապես ժողովուրդը կպահանջի քաղաքապետի հրաժարականը:

Բալասանյանը 5 րոպե ժամանակ խնդրել մտածելու։

Նշենք, որ ցուցարարները վաղ առավոտից քայլերթի են դուրս եկել, նրանք արդեն բողոքի ցույց են անցկացրել Շիրակի մարզպետարանի, մարզի դատախազության, ՀՀԿ գրասենյակի մոտ։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Բալասանյանը մերժել է ցուցարարների պահանջը։