Փաշինյանը հորդորում է բացել ճանապարհները. նա կարևոր հայտարարություն ունի

Նիկոլ Փաշինյանը հորդորել է ճանապարհները բացել, որպեսզի մարդիկ գան, հասնեն հրապարակ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը տեսաուղերձով դիմել է իր կողմնակիցներին։

«Ժամը 17։00-ին ապաշրջափակում ենք բոլոր ճանապարհները և շարժվում ենք դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ շատ կարևոր հայտարարություն պիտի անեմ»,- ֆեյսբուքյան իր էջում ասել է նա։

Նա նշել է, որ այսօրվա ակցիաններն աննախադեպ ծավալ են ունեցել։

«Ամեն րոպե սպասում ենք զարգացումների։ Լինեն այդ զարգացումները` լավ, չլինեն` մենք այլ տարբերակներ էլ ունենք»,- հայտարարել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքաներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։