Կարեն Ասլանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Հայ ըմբիշը հայրենիք կվերադառնա բրոնզե մեդալով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունում Կարեն Ասլանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտ անցկացրեց լեհ Դավիդ Կարեցինսկիի հետ և նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը:

Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը ոսկե մեդալ է նվաճել ԱՄՆ–ում

Բրոնզե մեդալի համար գոտեմարտում մեր ըմբիշն անմիջապես անցավ գործի ու գոտեմարտի սկզբում, գեղեցիկ գցում կատարելով, երկու միավոր վաստակեց: Իսկ հետո Ասլանյանը ֆանտաստիկ գցում կատարեց ու ստացավ ևս չորս միավոր: Ի վերջո հայ ըմբիշը հաղթանակի հասավ 7:2 հաշվով։

67 կգ քաշային կարգում Կարեն Ասլանյանը 1/8 եզրափակիչում 5:3 հաշվով հաղթանակի էր հասել սերբ Մատե Նեմեշի նկատմամբ: Քառորդ եզրափակիչում նա պարտվել էր ռուս Արտյոմ Սուրկովին, ու քանի որ վերջինս մտել էր եզրափակիչ, Ասլանյանը սփոփիչ գոտեմարտ անցկացնելու հնարավորություն էր ստացել: Այդ փուլում Ասլանյանը դժվարին գոտմեմարտում առավելություն էր հասել ադրբեջանցի Էլման Մուխթարովի նկատմամբ:

Ռուսաստանի Կասպիյսկ քաղքում այսօր ավարտվում է հունահռոմեական ոճի Եվրոպայի ըմբշամարտի առաջնությունը: Հայաստանը ներկայացնող յոթ ըմբիշներից ևս երկուսը՝ Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը, շարունակում են պայքարը ոսկե մեդալների համար: