Գյումրեցիները փակել են մարզպետարանի մուտքն ու Բավրա տանող ճանապարհը

Ցուցարարները նստացույց են անում Շիրակի մարզպետարանի մուտքի մոտ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Գյումրիում վաղ առավոտյան մեկնարկել է բողոքի ակցիան: Ցույցի մասնակիցներն այս պահին փակել են Շիրակի մարզպետարան տանող բոլոր ճանապարհները։ Այս մասին հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը Գյումրիից։

Ի՞նչ է կատարվում «Զվարթնոց» տանող ճանապարհին. ցուցարարների թիվը հետզհետե ավելանում է

Ակցիայի մասնակիցները նստացույց են անում նաև մարզպետարանի մուտքի մոտ և թույլ չեն տալիս, որ մարզպետարանի աշխատակիցները մտնեն կառույց։

Փակ է նաև Գյումրի-Բավրա ճանապարհը։

Նշենք, որ Երևանում և մարզերում ցուցարարները վաղ առավոտից փակում են ճանապարհները։ Մայիսի 1-ի երեկոյան «Ելք» խորհրդարանական խմբակցության ղեկավար, բողոքի շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը կոչ արեց փակել օդանավակայանը, փողոցները և տոտալ դասադուլ ու գործադուլ հայտարարել։