Ինչի՞ մասին են խոսել Հայաստանի նախագահն ու Վրաստանի վարչապետը

Հեռախոսազրույցի հիմնական թեման եղել է Հայաստանում ծավալվող իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը:

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է եղել նաև հայ-վրացական համագործակցության օրակարգային հարցերին: