Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը չի պակասել. որտե՞ղ է նա անցկացնում իր օրը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ ՀՀ չորրորդ նախագահը շարունակում է այցելել Բաղրամյան 26։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀ վարչապետ ի պաշտոնից հրաժարվելուց հետո անգամ շարունակում է այցելել Բաղրամյան 26 և ողջ օրը անցկացնում է իր նստավայրում։ Այս մասին հայտնում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Ավելին` ինչպես պնդում են թերթի աղբյուրները, այս օրերին նույն է մնացել նաև Սերժ Սարգսյանի թիկնազորի թիվը չորս մեքենա և մեկ միկրոավտոբուս` լցված մինչև ատամները զինված թիկնապահներով։

«Միայն բացակայում են ուղեկցող ՃՈ մեքենաները, և Սերժ Սարգսյանի համար այլևս փողոց չեն փակում. նա աշխատում է երթևեկել հնարավորինս աննկատ, դե, որպեսզի չերևա Բաղրամյան 26 իր ելումուտը»,- նշված է հոդվածում։

Տեղեկությունները ճշտելու նպատակով թերթը փորձել է կապ հաստատել երրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հետ, սակայն նա այդպես էլ չի պատասխանել հեռախոսազանգերին։