ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը նախազգուշացրել է Ռուսաստանի քաղաքացիներին Հայաստանում համատարած գործադուլի մասին։
«Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը տեղեկացնում է ՌԴ քաղաքացիներին, որոնք 2018թ-ի մայիսի 2-ին ժամանել են Հայաստան և ներկա պահին գտնվում են այստեղ, որ ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը 2018թ-ի մայիսի 2-ի առավոտյան ժամը 8։15-ից հայտարարել է համընդհանուր գործադուլ, որի ընթացքում նախատեսվում է արգելափակել բոլոր ճանապարհները, մետրոն և օդանավակայանը», — նշված է դեսպանատան հաղորդագրությունում։
Մայիսի 2-ի վաղ առավոտից Հայաստանում վերսկսվել են բողոքի զանգվածային ակցիաները, փակվել են մի շարք ճանապարհներ, այդ թվում` «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհը։