Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը նոր հայտարարություն է տարածել

Եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի, վստահ են ՀՀ 2–րդ նախագահի աշխատակազմը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում հերքել է Ռոբերտ Քոչարյանի` ներքաղաքական գործընթացներին մասնակցելու և Մոսկվա մեկնելու մասին լուրերը։

Ռոբերտ Քոչարյանը խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին

«Երեկ և այսօր մամուլում և համացանցում տարատեսակ տեղեկություններ տարածվեցին, որ կապված էին Ռոբերտ Քոչարյանի առնչությանը քաղաքական գործընթացներին: Վիկտոր Սողոմոնյանը, ինչպես արդեն տեղեկացրել ենք, հերքեց թե Քոչարյանի` իբր Մոսկվա մեկնելու լուրը, թե նրա ներգրավվածության մասին ասեկոսեները, ասելով, որ նախագահ Քոչարյանը ուշադիր հետևում է գործընթացներին, բայց չի մասնակցում դրանց:

Մեր խմբագրության կողմից ուզում ենք ավելացնել. վստահ ենք, որ եթե Ռոբերտ Քոչարյանը մասնակից լիներ Հայաստանի քաղաքական կյանքին ու պետական կառավարմանը, ապա Հայաստանը երբեք նման ճգնաժամի մեջ չէր հայտնվի»,–ասված է 2–րդ նախագահի կայքում հրատարակված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ այսօր որոշ լրատվամիջոցներ ինֆորմացիա էին տարածել, որ ՀՀ 2–րդ և 3–րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը մեկնել են ՌԴ մայրաքաղաք Մոսկվա։