ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մայիսի 2-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ղեկավարությամբ պաշտպանության բանակի շտաբում հրավիրվել է ծառայողական խորհրդակցություն:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն` ծառայողական խորհրդակցությանը մասնակցել են ՊԲ հրամանատարական կազմի և շտաբի բաժինների ու ծառայությունների պետերը:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող օպերատիվ-մարտավարական իրադրությանն ու բանակաշինությանը վերաբերող հարցեր: