Այսօր փակել էին նաև օդանավակայանի ճանապարհը, և թռիչքի պատրաստվող ուղևորները ևս ճանապարհի մի մասը ստիպված էին ոտքով հաղթահարել։
Փողոց դուրս եկած տասնյակ հազարավոր մարդիկ պատերազմական ժամանակների նման ինքնակազմակերպվել ու փակել էին քաղաքի տարբեր հատվածները։ Նրանք փակում էին ոչ միայն փողոցները, այլև պետական հաստատություները, կառավարական շենքերի մուտքերն ու նույնիսկ սուպերմարկետները։
Իսկ երեկոյան ՀՀԿ-ն հայտարարեց, որ կքվեարկի ընդդիմության թեկնածուի օգտին, որը կլինի Նիկոլ Փաշինյանը։
Ովքեր չեն հասցրել անձամբ ականատես լինել համաժողովրդական անհնազանդությանը, Sputnik Արմենիայի ֆոտոթղթակիցների շնորհիվ կարող են լրացնել բացը։