Ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները. ԿԲ–ն քայլեր է ձեռնարկում

«Հրապարակ» թերթը գրում է, որ բանկերը կարող են լուրջ խնդրի առաջ կանգնել Հայաստանում զարգացող իրադարձությունների պատճառով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Նախորդ օրվանից ուժային կառույցներում հատուկ դրություն է հայտարարված` ոչ միայն սահմանում ադրբեջանական զինտեխնիկայի կուտակման, այլև ներքաղաքական իրավիճակի հետ կապված։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։

«Իշխանությունը լուրջ անհանգստությունի նաև բանկային համակարգի փլուզման հետ կապված. այս օրերին ավանդատուները բանկերից հանում են իրենց ավանդները, բանկերը կարող են կանգնել լուրջ խնդիրների առաջ»,- նշված է հոդվածում։

Ըստ թերթի` ԿԲ-ն էլ փորձում է անել ամեն ինչ, որպեսզի պահի դոլարի կուրսը, ինչը որոշակի պահից կարող անհնարին դառնալ, եթե իրավիճակը դուրս գա վերահսկողությունից։