Ատոմակայանի ղեկավարությունը խնդրանքով դիմել է ցուցարարներին

Հայկական ատոմային էլեկտրակայանը հայտարարություն է տարածել` խնդրելով, որ չխոչընդոտեն մեքենաների տեղաշարժը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Հայաստանում անցկացվող բողոքի ցույցերը ստիպել են, որ Հայկական ատոմային էլեկտրակայանը դիմի ցուցարարներին։

Բողոքի ակցիաների պատճառով գնացքները ժամանակավորապես չեն երթևեկի

«Սիրելի՛ հայրենակիցներ, խնդրում ենք ինչպես ԱԻՆ փրկարար ծառայության, շտապօգնության, հրշեջ, մեքենանների, այդպես էլ երկրի համար ռազմավարական օբյեկտի` Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակիցներին սպասարկող մեքենաների տեղաշարժը չխոչընդոտել, քանի որ ատոմակայանը հատուկ նշանակության ռազմավարական օբյեկտ է, որի համար գործում են աշխատանքային հերթափոխի հատուկ ռեժիմներ»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքաներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։