Կիլիկիո կաթողիկոսը զանգել է Նիկոլ Փաշինյանին

Արամ Առաջինը ողջունել է ժողովրդական շարժումը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հեռախոսազրույց է ունեցել «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Ամենայն Հայոց կաթողիկոսը ուղերձով դիմել է իշխանություններին և ընդդիմությանը

«Վեհափառը ողջունում է մեր շարժումը։ Նրա հետ քննարկեցինք Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր լուծումները»,- գրել է Փաշինյանը։

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ապրիլի 30-ին անդրադարձել էր Հայաստանում ստեղծված կացությանը` կարևորելով սահմանադրական գործընթացներով ճգնաժամից դուրս գալու կողմերի հանձնառությունը։

Հիշեցնենք, որ երեկ Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Մյուս 56 պատգամավորները դեմ քվեարկեցին։ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: Այսօր առավոտից Երևանում և Հայաստանի քաղաքաներից շատերում վերսկսվել են բողոքի ակցիաները։