Հայաստանյան մայիսն ավելի կջերմանա. եղանակի տեսություն

Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի — Sputnik. Մայիսի 2-ին Հայաստանի ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ կլինի։ Այս մասին հայտնում է «Հիդրոմետ» ծառայությունը։

«Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով»,- նշված է հաղորդագրության մեջ:

Երևանում ևս երկու օր շարունակ` մայիսի 2-ին և 3-ին, տեղումներ չեն սպասվում։

Այսօր` մայիսի 2-ին, մայրաքաղաքում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կկազմի 23-25, գիշերային ժամերին` 11-13 աստիճան տաքություն։