Ողբերգություն Տաջիկստանում. աղջիկները խեղդվել են սելֆիի պատճառով

Ողբերգությունը տեղի է ունեցել Տաջիկստանի Ռաշտ շրջանում` Սուխրոբ գետի մոտ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի — Sputnik. Աղջիկների` գետի մոտ սելֆի անելու փորձը ողբերգական ավարտ է ունեցել, հայտնում է Sputnik Տաջիկստանը։

Արարատում մեքենան գլորվել է անդունդը, տուժածներից մեկն օպերատոր է, մյուսը` ռեժիսոր

Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 28-ին, Դուշանբեի 19-ամյա բնակչուհին հյուր է գնացել բարեկամների տուն, որը գտնվում է Ռաշտի շրջանում։ Աղջիկն ուզել է սելֆի անել գեղատեսիլ բնապատկերի ֆոնին, բայց ոտքը սայթաքել է, և նա ընկել է ջուրը։

Նրա 15 տարեկան բարեկամուհին փորձել է օգնել, նետվել է գետն ու խորտակվել։

Տաջիկստանի արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության կոմիտեի փրկարար օպերատիվ խումբը մեկնել է եկել դեպքի վայր։

Աղջիկների մարմինները հայտնաբերել և ջրից դուրս են բերել ապրիլի 29-ի վաղ առավոտյան։