Հայկական եկեղեցու վրա կատարված հարձակումից հետո թուրք նախարարը զանգել է Աթեշյանին

Ներքին գործերի նախարարին մտահոգել է Ստամբուլի հայկական եկեղեցու հետ կապված միջադեպը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի — Sputnik. Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Ստամբուլի Քադըքյոյ թաղամասում գտնվող հայկական Սուրբ Թագավոր եկեղեցու վրա կատարված հարձակման առնչությամբ: Այս մասի հայտնում է ermenihaber-ը։

Նա քրիստոնյա չէ. 80–ամյա թրքուհին խնամում է Մարդինի հայկական եկեղեցին

Նշվում է, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն զանգահարել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին ու Սուրբ Թագավոր եկեղեցու հիմնադրամի նախագահ Արամ Բյուքյուջույանին և ափսոսանք հայտնել կատարվածի առնչությամբ:

Նախարարության տարածած հայտարարության մեջ անընդունելի է համարվել հայկական եկեղեցու վրա հարձակումը: Շեշտվել է, որ իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել՝ պարզելու կատարողների ինքնությունը:

Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին անհայտ անձիք աղբ էին լցրել հայկական եկեղեցու բակում` փակելով մուտքը, իսկ պարսպի վրա թուրքերեն գրել. «Այս հայրենիքը մերն է»:

Դեպքի առնչությամբ Քադըքյոյի տեղական ինքնակառավարման մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ. «Դատապարտում ենք այս ռասիստական հարձակումը և տեղեկացնում, որ տարածքում արդեն կատարվել են մաքրման աշխատանքներ»: