Դիպլոմ ենք ուզում. հանդուգն փորահավերը փորձել են փչացնել ավարտական միջոցառումը

Հսկա ու հանդուգն փորահավերը Կալիֆոռնիայում «մասնակցել» են դիպլոմների հանձման արարողությանը։
Sputnik

Խոշոր թռչունները չեն կարողացել անտարբեր անցնել Կալիֆոռնիայի Պեպերդայն համալսարանի բակում հավաքված մարդկանց կողքով։ Թռչուններից մեկը գցել է կնոջ գլխարկը, հետո սկսել է հպարտ քայլել կարմիր գորգի վրայով։ Դժվար է ասել` ինչ «նպատակ» են նրանք ունեցել, բայց տեսանյութում երևում է, որ փորահավերը դժվարությամբ են հեռացել դիպլոմների հանձնման արարողությունից։

Թեև անվտանգության աշխատակիցները փորձել են «դուրս հրավիրել» փորահավերին, այդուհանդերձ թռչունների հայտնվելը զվարճացրել է մարդկանց։

Մանրամասները դիտեք տեսանյութում։