Նիկոլ Փաշինյանը չդարձավ Հայաստանի 15-րդ վարչապետը

Ազգային ժողովը վարչապետ չընտրեց «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 մայիսի – Sputnik.Ազգային ժողովի հատուկ նիստում պատգամավորներից 45–ը քվեարկեցին «Ելք» խմբակցության առաջադրած վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի օգտին։ Դեմ քվեարկեցին 56–ը։

«Որոշումը չի ընդունվել: Մենք ձեզ հետ կհանդիպենք 7 օր հետո այս հարցով»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:

Նշենք, որ 105 պատգամավորից նիստին ներկա էին 102-ը։  Նիկոլ Փաշինյանին դեմ քվեարկեց ՀՀԿ խմբակցությունը, կողմ՝ ՀՅԴ-ն և «Ծառուկյան» խմբակցությունները: